211652_close_icon
views-count91449 դիտում article-date 20:47 15-12-2018

Գյումրիում կյանքից հեռացել է լեգենդար հրամանատարը, ով մեծ ավանդ է ունեցել արցախյան պատերազմում

70 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայկական Զինված Ուժերի նվիրյալ, արցախյան ազատամարտի մասնակից, գնդապետ Ռազմիկ Գարեգինյանը: Ռ. Գարեգինյանն իր զինվորական հարուստ կենսագրությունը սկսել է 1973թ., երբ ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական Բաքվի 26 կոմիսարների անվան ուսումնարանը: Մինչև 1996թ. զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ: 1988 թվականից մինչև 1992-ը եղել է N զորամասի հրամանատարը, որը ներկայումս կոչվում է Գարեգինյանի զորամաս: Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցներից է: 1992-1994 թվականներին իր զինվորական և հրամանատարական գիտելիքներով մեծ ներդրում է ունեցել Գորիս-Լաչին-Կոռնիձոր, Վարդենիս-Քելբաջար հատվածներում, Մարտակերտի, Խաշուրի համար մարտական գործողություններում ունեցած հաջողություններում: Հոգեհանգստի արարողությունը՝ դեկտեմբերի 17-ին, Գյումրի քաղաքի Սբ. Նշան Եկեղեցում, ժամը 17:00-ին: Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 13:30-ին՝ Սբ. Նշան Եկեղեցուց: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը ցավակցում է լեգենդար հրամանատարի ընտանիքին, մարտական ընկերներին:

Նմանատիպ նյութեր