211652_close_icon
views-count4017 դիտում article-date 19:43 15-12-2018

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ ոստիկանության գործողությունների անհիմն գնահատականներից. ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Այսօր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Էջմիածնում: Ակցիայի ընթացքում մասնակիցների և կաթողիկոսի կողմնակիցների միջև բախման վտանգ է առաջացել, և անհրաժեշտ է դարձել ոստիկանների միջամտությունը: Ոստիկանությունը, ձեռնարկված հրատապ միջոցառուների շնորհիվ, արագորեն շղթա է կազմել, տարանջատել հակադիր կողմերին և կանխել բախումների իրական վտանգը: Այս պահի դրությամբ ակցիայի մասնակիցներից երկուսը բերվել է ոստիկանության բաժին: Հետաքննություն է կատարվում: Ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակում պարտավոր է պահպանել հասարակական կարգը, կանխել հավանական միջադեպերը, այդ թվում և տարակարծիք քաղաքացիների հնարավոր բախումները, ինչը և արվել է տվյալ դեպքում: Այն, որ ոստիկանները հանդես չեն եկել որպես կոնֆլիկտի կողմերից որևէ մեկի աջակից կամ օժանդակող, ակնհայտ երևում է նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում տարածված տեսանյութերից, իսկ հասարակական կարգի ապահովումը ոստիկանների ուղղակի պարտականությունն է: Ակցիայի մասնակիցներին և նրանց ընդդիմախոսներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ոստիկանության գործողությունների անհիմն գնահատականներից և անփաստարկ ու կանխակալ հայտարարություններից: Հորդորում ենք միջոցառումները կազմակերպել օրենքի պահանջների շրջանակում», ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր