211652_close_icon
views-count11388 դիտում article-date 23:34 15-12-2018

Femen-ի ակտիվիստները Փարիզում բողոքի ցույցերի ժամանակ մերկացել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինական սկանդալային հայտնի Femen շարժման ակտիվիստները իրենց զորակցությունն են հայտնել Ֆրանսիայում բենզինի գների դեմ արդեն մի քանի օր բողոքի ակցիաներ իրականացնողներին և հերթական «մերկ» բեմադրությունն են ներկայացրել: Այսօր 5 աղջիկ դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ իրենց մարմնին միայն կարմիր բլուզ գցելով: Ընդ որում, նրանց կրծքերը ամբողջովին բաց էին և երևացող, իսկ ամբողջ մաշկը ներկված էր արծաթագույն: Ակիտիվիստները նախ Փարիզի կենտրոնում շարք են կանգնել և որոշ ժամանակ լրագրողների համար լուսանկարվել՝ տարբեր դիրքերով: Այնուհետև նրանք կանգնել են իրավապահների առջև և մոտ կես ժամ այդպես մնացել: Ամբողջ այդ ընթացքում աղջիկները բառ անգամ չեն ասել, իսկ հետո միացել են այլ ցուցարարների և երթով շարժվել Ելիսեյան դաշտերով, որից հետո ավարտել են իրենց ակցիան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր