211652_close_icon
views-count6108 դիտում article-date 18:23 15-12-2018

Արթուր Վանեցյան. Հուսով եմ, որ դեռևս երկար տարիներ կշարունակեմ պաշտոնավարել որպես ԱԱԾ տնօրեն. Tert.am

Ես հուսով եմ, որ դեռևս երկար տարիներ կշարունակեմ պաշտոնավարել որպես ԱԱԾ տնօրեն: Այս մասին Ծաղկաձորում «Նկատառումներ, շեշտադրումներ, առաջարկություններ լրատվական հանրությանը» թեմայով սեմինարի շրջանակներում ասած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով իր պաշտոնավարման վերաբերյալ հարցին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/12/15/vanetsyan/2873728]Tert.am[/url]-ը: «Ինձ հետ որևէ մեկը չի խոսել իմ աշխատանքի փոփոխության մասին, որևէ առաջարկ Նիկոլ Փաշինյանից չեմ ստացել և ես շարունակում եմ իմ ծառայությունը որպես ԱԱԾ տնօրեն: Հույս ունեմ, որ կշարունակեմ պաշտոնավարել որպես ԱԱԾ տնօրեն»,-ասաց Արթուր Վանեցյանը: Նա ասաց, որ երկար տարիներ է աշխատել այդ կառույցում. «Երբ լրացավ իմ 20 տարեկանը, ես ընդունվեցի ԱԱԾ համակարգ աշխատանքի և այդ տարիքից ի վեր աշխատել եմ ԱԱԾ-ում և հպարտանում եմ իմ կատարած աշխատանքով: Ինձ համար մեծ հպարտություն է ղեկավարել այս կառույցը: Այս ընթացքում ԱԱԾ-ն փոխել է իր դեմք և դա շատ փոքր մաս է, որը մենք արել ենք մեր գործընկերների հետ»: Վանեցյանի խոսքով՝ 2018-ի մայիսից հետո նոր էջ բացեցին ԱԱԾ պատմության մեջ, այսօր ԱԱԾ-ն գործում է մի իրավիճակում, երբ ԱԱԾ տնօրենը մշտապես հրապարակային ելույթներ է ունենում, հանդիպումներ են լինում լրագրողների հետ և կարծում է՝ դա շարունակական է լինելու:

Նմանատիպ նյութեր