211652_close_icon
views-count2121 դիտում article-date 17:44 15-12-2018

Հակապաստառային շաբաթօրյակը սկսված է. «Իմ քայլի» անդամները հեռացրել են իրենց նախընտրական պաստառները Երևանի պատերից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Իմ քայլը» դաշինքի անդամները հեռացնում են իրենց նախընտրական պաստառները Երևանի պատերից: Իրենց ֆեյսբուքյան էջում այս մասին գրառումներ են կատարել դաշինքի ցուցակով ընտրված պատգամավորներ Զարուհի Բոթոյանն ու Հայկ Կոնջորյանը՝ կից նաև լուսանկարներ հրապարակելով: «Մեր թիմը սկսել է շաբաթօրյակը։ Կամավորները մաքրում են քաղաքը նախընտրական պաստառներից։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում էին ոչ միայն նախընտրական քարոզարշավս իրականացնել, այլ նաև քաղաքի մաքրությունն ու տեսքը պահպանել։ Դուք ամենալավն եք»,-գրել է Զարուհի Բոթոյանը: Հայկ Կոնջորյանն էլ գրել է. «Հակապաստառային շաբաթօրյակը սկսված է»
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր