211652_close_icon
views-count2394 դիտում article-date 17:07 15-12-2018

Պատրաստ ենք շարունակել երկխոսել Փաշինյանի կառավարության հետ. ԱՄՆ օրենսդիրները նամակ են գրել

ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ և Սենատի անդամներ շնորհավորել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Հայաստանում անցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Կոնգրեսականներ Ֆրենք Փալոնեի, Դեյվիդ Թրոթի, Ջեքի Սփիեռի, Ադամ Շիֆի, Դեյվիդ Վալադաոյի, Գաս Բիլիրաքիսի, ինչպես նաև սենատորներ Էդվարդ Մարքիի, Ջեք Ռիդի և Շելդոմ Վայթհաուսի ստորագրությամբ նամակում նշված է, որ անցնող տարվա ապրիլից Հայաստանի Հանրապետությունում արձանագրվեցին փոփոխություններ խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով: Այս փոփոխություններով, ըստ ամերիկացի օրենսդիրների, Հայաստանի ժողովուրդն իր աջակցությունն էր հայտնել բաց ժողովրդավարությանը: Կիրակի օրը կայացած ընտրությունները ազատ և արդար ընտրական գործընթացի և ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումների ջատագովների ևս մեկ հնչող հաղթանակներից էր: Կոնգրեսականներն ու սենատորները կոչ են արել Հայաստանի իշխանություններին շարունակել ջանքեր գործադրել հետագա կառավարման համակարգի թափանցիկության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ: «Մենք ցանկանում ենք հայ ժողովրդին հավաստիացնել, որ կշարունակենք աջակցել Ձեր ժողովրդին տարածաշրջանային անվտանգության և տնտեսական բարգավաճման ապահովման ուղղությամբ Ձեր հաստատուն քայլերին: Մենք կշարունակենք բացահայտել նոր հնարավորություններ օգնելու Հայաստանի ջանքերին դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, ամրապնդել առևտրային կապերը Միացյալ Նահանգների նման երկրների հետ և շարունակել գործել որպես անվտանգ ապաստարան կրոնական փոքրամասնությունների համար, որոնք Մերձավոր Արևելքում լքել են իրենց տները՝ բռնաճշումներից խուսափելու համար: Մենք հպարտ ենք մեր երկրների միջև երկկողմ ամուր հարաբերություններով և ցանկանում ենք խթանել մեր պատմական և բարեկամական կապերը»,- գրել են օրենսդիրները: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Նմանատիպ նյութեր