211652_close_icon
views-count3327 դիտում article-date 22:33 15-12-2018

Կուրտուան «Ռեալում» իր կարիերայի հակառեկորդ է սահմանել

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մրցաշրջանի առաջին կեսում բաց թողած գոլերի քանակով հակառեկորդ է սահմանել: 26-ամյա բելգիացին մադրիդյան ակումբի կազմում առաջին 16 խաղերում բաց է թողել 21 գնդակ: Կուրտուայի դարպասը Լա Լիգայի 13 խաղում գրավել են 18 անգամ, իսկ եթե գնդակ նա բաց է թողել Չեմպիոնների լիգայի երեք խաղերում, ընդ որում, բոլոր երեք գնդակներն էլ խփել են ԲԿՄԱ-ի խաղացողները՝ Մադրիդում: Մինչ այդ Կուրտուայի կարիերայում վատագույն արդյունքը եղել էր 16 խաղում 19 գնդակ, որոնք նա բաց է թողել «Գենկի» կազմում՝ 2010/11 մրցաշրջանում: «Չելսիում» նա երկու անգամ բաց է թողել 18-ական, իսկ «Ատլետիկոյում»՝ 17 գնդակ: Չնայած նման մրցակցությանը, Բելգիայի հավաքականի դարպասապահը «Ռեալում» մրցակցությունը շահել է Կեյլոր Նավասից:

Նմանատիպ նյութեր