211652_close_icon
views-count1860 դիտում article-date 17:26 15-12-2018

«Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում

«Դեղին բաճկոնավորներ»-ի շարժման ակտիվիստները պատրաստվում են նոր ցույցերի Ֆրանսիայի ամբողջ տարածքով: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, շաբաթօրյա հերթական բողոքի ակցիաները կդառնան 5-րդ խոշոր միջոցառումը նոյեմբերի 17-ից սկսած: Ֆրանսիան դեռ չի մոռացել նախորդ շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները: «Ես չէի ցանկանա նորից տեսնել այն, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ»,-ասել է քաղաքական գործիչ Ալեն Ժյուպեն, ով գլխավորում է Բորդոյի քաղաքապետարանը: Այնտեղ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցան փողոցայի անկարգություններ: Վառելիքի գների բարձրացման դեմ «Դեղին բաճկոնավորներ»-ի շարժումը Ֆրանսիայում սկսվել է նոյեմբերի 17-ին: Այն ուղղված է վառելիքի գնի թանկացման դեմ: Շարժման ներկայացուցիչներին չի բավարարել Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի առաջարկը՝ կապված վառելիքի գների վրա մորատորիում սահմանելու հետ:

Նմանատիպ նյութեր