211652_close_icon
views-count3562 դիտում article-date 17:00 15-12-2018

Հնդկաստանի տաճարներից մեկում բրնձի համտեսումը 11 մարդու մահվան պատճառ է դարձել

Հնդկաստանում՝ տաճարներից մեկում, արարողության ընթացքում բրինձ ուտելուց հետո 11 մարդ մահացել է: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին տեղեկացրել է տեղի ոստիկանությունը: Հաղորդագրության համաձայն, շուրջ 70 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կարնատակա նահանգում արարողության ժամանակ տրված սնունդ համտեսելուց հետո: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ 11 անձի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի հետ կապված երկու հոգի ձերբակալվել է: Չի բացառվում սննդի թունավորված լինելու հանգամանքը:

Նմանատիպ նյութեր