211652_close_icon
views-count1975 դիտում article-date 17:13 15-12-2018

Մոսկվայում հետախուզվող է հայտնաբերվել. նա կամավոր ներկայացել է ոստիկանություն

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և կամավոր դեկտեմբերի 14-ին Մոսկվա-Երևան թիվ 1862 չվերթով ՀՀ է տեղափոխվել Ռաֆայել Մ.-ն, որը 2015թ. հուլիսի 7-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի 112 հոդ. 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր