211652_close_icon
views-count1923 դիտում article-date 13:13 15-12-2018

Ավստրալիան Արևմտյան Երուսաղեմը պաշտոնապես ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք, սակայն չի շտապում այնտեղ տեղափոխել դեսպանատունը

Ավստրալիան Արևմտյան Երուսաղեմը պաշտոնապես ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք, սակայն դեսպանատունը կշարունակի գործել Թել Ավիվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին նշել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը: Նա տեղեկացրել է, որ դեսպանատունը Թել Ավիվում կմնա այնքան, քանի դեռ տարածաշրջանում չի հաստատվում ամուր խաղաղություն: «Մենք հույս ունենք մեր դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ այն ժամանակ, երբ գործնականում քաղաքի վերջնական կարգավիճակը հստակ կլինի»,-ասել է Սքոթ Մորիսոնը: Մի շարք երկրներ քննադատել են Ավստրալիայի որոշումը՝ նշելով, որ դա կարող է հանգեցնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման: Ներկայում Երուսաղեմում գործում են ԱՄՆ-ի և Գվատեմալայի դեսպանատները: Պարագվայը նույնպես դեսպանատունը տեղափոխել էր Երուսաղեմ, սակայն շուտով այն վերադարձրեց Թել Ավիվ: Նոյեմբերին Երուսաղեմում բացվեց Չեխական տուն, չնայած Չեխիան դեռ չի պատրաստվում իր դեսպանատունը տեղափոխել այնտեղ:

Նմանատիպ նյութեր