211652_close_icon
views-count39401 դիտում article-date 11:56 15-12-2018

Հայտնաբերվել է Երևանում 10-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած 68-ամյա ճիվաղը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ հայտնաբերել են դեկտեմբերի 13-ին Քանաքռ-Զեյթուն վարչական շրջանում 10-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարող ճիվաղին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 68-ամյա Յուրա Գ.-ն է, ով բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, այնուհետև ստորագրությամբ ազատ է արձակվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր