211652_close_icon
views-count1537 դիտում article-date 10:29 15-12-2018

Ստուգվում է «Հայաստան» հիմնադրամի 10 տարվա գործունեությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Հավաստիացնում եմ Ձեզ, որ բոյկոտ չկա Ռուսաստանի հայ գործարարների կողմից: Ես կարծում եմ, որ միայն խոշ­որ գործարարներին չպետք է ներգրա­վել այս գործընթացում, այլ այնտեղ ապրող 3 միլիոն հայությանը»,- երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպ­մանն ասաց «Հայաստան» համահայկա­կան հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ պատասխանելով լրագրողնե­րի այն հարցին, թե մամուլում շրջանառվում էր, որ ՌԴ-ի հայազգի խոշոր գործարարներ բոյկոտել են հեռուստա­մարաթոնը: Արշամյանն ասաց, որ հիմ­նադրամին, բացի գործարար Սամվել Կարապետյանից, նվիրատվություն է արել նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նա­խագահ Տիգրան Սարգսյանը' 100 հա­զար ռուբլի, ՌԴ-ից նվիրատու էլ՝ Աշոտ Խաչատրյանը, 100 հազար դոլար է նվիրաբերել հիմնադրամին: Հայկակ Արշամյանի խոսքով` այս դրամահավաքով չեն ավարտվելու աշխատանքները, թվերն ավելանալու են, փորձելու են գնալ Ռուսաստան, Ուկրաինա. «Նաև Միջին Ասիայում մեծ պոտենցիալ կա, հենց նույն Ղազախստանում և Թուրքմենստանում, ուստի չի կարելի նրանց անտեսել»: Հայկակ Արշամյանը վստա­հեցրեց՝ այսօր որևէ քաղաքական կու­սակցություն չի կարող ազդեցություն ու­նենալ հիմնադրամի վրա, թեև ինքը ու­նի համակրանք ներկայիս իշխանության անդամների նկատմամբ, ինքն անկու­սակցական է, և հիմնադրամը՝ ապաքա­ղաքական: Aravot.am-ի հարցին՝ արդ­յոք հիմնադրամում կլինե՞ն խոշոր բա­ցահայտումներ՝ ֆինանսական չարաշա­հումներ (բացի նախկին տնօրենի դեպ­քից), ինչպես որ տարբեր գերատեսչու­թյուններում է լինում, Հայկակ Արշամյա­նը պատասխանեց. «Հաշվեքննիչ պա­լատը ոաումնասիրություններ է կատա­րում հիմնադրամում, հիմնականում ավարտվել է: Քննություններ են կատար­վում կապալառուների հետ, հիմնադրա­մի գործընկերների հետ»: Ընդ որում, Հաշվեքննիչ պալատը, ըստ Արշամյանի, երբեք հիմնադրամում ուսումնասիրու­թյուն չի կատարել, սա առաջին անգամ է: Արշամյանը վստահեցրեց՝ պալատը ստուգում է հիմնադրամի վերջին 10 տարվա գործունեությունը. «Ավելի խորն ուսումնասիրելու են վերջին մի բանի տարվա գործունեությունը: Հունվարի վերջին, հույս ունենք, արդյունքները կլի­նեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր