211652_close_icon
views-count8835 դիտում article-date 09:26 15-12-2018

ԱԱԾ մի շարք տարածքային կառույցների ղեկավարներ նկատողություն են ստացել․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Կարծես թե հաստատվում են մինչև ԱԺ արտահերթ ընտրություններ ինտենսիվորեն շրջանառվող այն լուրերը, որոնք վերաբերում էին իշխանությունների կողմից ՀՀԿ հնարավոր ձայների կապակցությամբ ուժային կառույցներին տրված հանձնարարականները: Մասնավորապես, 168.am-ին խոսակցություններ էին հասել այն մասին, որ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայությունների տարածքային ստորաբաժանումներին նախազգուշացվել էր, որ այն տարածքներում, ուր Հանրապետականը 5 տոկոսից ավելի ձայն կհավաքի, այդ տարածքների ուժային կառույցների պատասխանատուները կազատվեն աշխատանքից: Պայմանավորված ընտրությունների արդյունքներով՝ արդեն իսկ ԱԱԾ մի շարք տարածքային կառույցների ղեկավարներ ստացել են նկատողություն, իսկ որոշ տեղերում էլ փոխատեղումներ են եղել, այսինքն՝ նա, ով իր տարածքում խնդիրը չի կարողացել լուծել, կամ նկատողություն է ստացել, կամ տեղափոխվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր