211652_close_icon
views-count11234 դիտում article-date 23:18 14-12-2018

Մրցույթներին մասնակցում եմ հաղթելու համար. երգչուհի Սաթենիկ Սահակյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մալթայում տեղի ունեցած «Singer Stage» երգի միջազգային մրցույթում հայ երգչուհին գրավել է 2-րդ տեղը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց երգչուհու վոկալի դասատու Լիա Տոնոյանը: Մրցույթին մասնակցել է 15 պետությունից ժամանած 100-ից ավելի մասնակից: Սաթենիկ Սահակյանը, ում մրցույթում ներկայացրել է Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան(WAPA) մասնակցել է 18-ից բարձր տարիքային խմբում: Նա պայքարի մեջ է եղել 40 մասնակցի հետ և զբաղեցրել է 2-րդ տեղը: Մրցույթը կայացել է 2 ժանրում` փոփ և ջազ:Սաթենիկ Սահակյանը կատարել է Սմբատյանի «Հայաստան» և Էտտա Ջեյմսի «I'd rather go blind» ստեղծագործությունները: «Սովորաբար բոլոր մրցույթներց առաջ շատ հուզված եմ լինում, հոգիս խառը էմոցիաներով է լցվում: Այս մրցույթից առաջ մի տեսակ հանգիստ էի, ավելի ինքնավստահ, ավելի համարձակ: Իրականում ,շատ քիչ է պատահում, երբ իմ ելույթն ինձ դուր է գալիս ու այս մեկը հենց այդ բացառիկ ելույթներից էր: Ավելի շատ ոգևորվեցի, երբ ելութիցս հետո ժյուրիի անդամները իրենց գոհունակությունը հայտնեցին ու ասացին, որ շատ եմ տպավորել իրենց: Հաղթանակի սպասում էի, քանի որ ամեն անգամ հենց հաղթելու նպատակով եմ մասնակցում միջազգային մրցույթների»,-ասաց երգչուհին: Սաթենիկ Սահակյանը սովորում է ավագ դպրոցի 11-րդ դասարանում և զուգահեռ հաճախում է ԵՊԹ( Երգի պետական թատրոն): Ավարտել է Գավառի Արվեստի դպրոցի վոկալ բաժինը: Այն հարցին, թե ինչ երազանք ունի, Սաթենիկը պատասխանեց. «Աշխատում եմ երազանքներ չունենալ, քանի որ կարծում եմ,որ դրանք անիրականանալի են, սակայն ունեմ բազմաթիվ նպատակներ, որոնցից ամենագլխավորը կայացած երգչուհի դառնալն է»: Նշենք, որ ժյուրիի կազմում է եղել նաև երգչուհու վոկալի դասախոս միջազգային կարգի ժյուրի Լիա Տոնոյանը: «Մրցույթում, իսկապես, մրցանակային տեղի համար թեժ պայքար գնաց: ժյուրիի բոլոր անդամների ներկայացրած մասնակիցները ուժեղ էին: Հենց առաջին օրը, երբ երգեց Սաթենիկն ու ամենաբարձր բալերն ստացավ, մենք միանգամից տարբեր երկրներից հրավեր ստացանք մասնակցելու հաջորդ մրցույթներին. ես որպես ժյուրի, Սաթենիկը՝ երգչուհի»,-ասաց նա: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է երգչուհուն և մաղթում նոր հաղթանակներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր