211652_close_icon
views-count5523 դիտում article-date 21:50 14-12-2018

6 «Գրան պրի» և 5 «1-ին տեղ». Հայաստանը Պրահայից վերադարձել է հաղթանակներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանը երգի միջազգային մրցութից վերադարձել է 6 «Գրան պրի»-ով և 5 «1-ին տեղ»- ի մրցանակով: Այս մասին մեր թղթակցին հայտնեց Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը: Հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 1-ը Պրահայում տեղի է ունեցել «Europe stars» միջազգային մրցույթը, որին մասնակցել են 10 երկրից ներկայացած շուրջ 40 երգիչ-երգչուհիներ: Մրցույթը կազմակերպել էր Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան (WAPA): Այն ընթացել է երեք տարիքային խմբերում: Հայաստանից միջազգային մրցույթին մասնակցել են Արևիկ Սևյանը, Սաթենիկ Սահակյանը, Ռիտա Հովհաննիսյանը, Արսեն Սարգսյանը,Էդուարդ Սարգսյանը, Անժելա Ավետիսյանը, Մարիաննա Բրսիկյանը, Հայկ Յազերյանը,Անաստասիա Տրոյանը: Հայ երգիչ-երգչուհիները նվաճել են մրցույթի լավագույն մրցանակային տեղերը. 6 «Գրան պրի», և 5 «1-ին տեղի մրցանակ»: Նշենք, որ մրցույթի ժյուրիի կազմում են եղել միջազգային կարգի ժյուրիներ. վոկալի դասախոս Լիա Տոնոյանը, Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջի դասախոս Մերի Կարապետյանը, WAPA-ի ոսկե մեդալակիր Ռուդիկ Ղուկասյանը և երգիչ Վլադիմիր Բարխոյանը: Ժյուրիի թվում է եղել նաև 5 մասնագետ արտերկրից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր