211652_close_icon
views-count2380 դիտում article-date 20:47 14-12-2018

Դեմբելեն դժգոհ է «Բարսելոնայում» անհավասար վերաբերմունքից

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն դժգոհ է թիմի մարզումներին իր ուշացումների հետ կապված իրավիճակից: Նախկինում մամուլում բազմիցս տեղեկություններ էին հայտնվել, որ ֆրանսիացին պարբերաբար կարգապահական խախտումներ է թույլ տալիս: 21-ամյա հարձակվողը տարակուսանք է հայտնել, որ ԶԼՄ-ները օպերատիվորեն այդ ամենի մասին տեղեկություններ են ստանում: Նա կասկածներ ունի, որ այդ տվյալները փոխանցում է ակումբից ինչ-որ մեկը, որին դա անհրաժեշտ է, հաշվի առնելով, որ կատալոնական ակումբի այլ խաղացողներ էլ են նախկինում ուշացել մարզումներին, սակայն այդ մասին ոչ ոք չէր գրել: Ավելին, Դեմբելեն նաև չի հասկանում, թե ինչու որոշ այլ խաղացողների խնդրանքով կարելի է մարզման ժամանակը երբեմն փոխել, իսկ ինքը նման հնարավորություն չունի: Դեմբելեն իր խաղի վերաբերյալ անհանգստություն չունի, սակայն նրան մտահոգում է, թե ինչպես են իեն վերաբերում ակումբում:

Նմանատիպ նյութեր