211652_close_icon
views-count8068 դիտում article-date 19:45 14-12-2018

Ռոնալդուն ընդունել է մեղքը և կդատապարտվի 2 տարվա պայմանական ազատազրկման

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հետաքննության հետ համաձայնության է եկել՝ Իսպանիայում հարկերը թաքցնելու գործով: 33-ամյա պորտուգալացին դատարանի դահլիճում իրեն մեղավոր կճանաչի և կհամաձայնվի 2 տարվա պայմանական ազատազրկման: Նիստը կկայանա Մադրիդում՝ 2019թ. հունվարի 14-ին: Դատարանը Ռոնալդուին մեղավոր է ճանաչել 14,7 մլն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ: Ռոնալդուն իսպանական գանձարանին արդեն վերադարձրել է 13,4 մլն եվրո: Համաձայն օրենսդրության, նա պետք է դատարանի առջև կանգնի, որպեսզի վավերացնի հետաքննության հետ գործարքը: Քրեական գործից խուսափելու համար Ռոնալդուն առաջարկել էր 375 հազ. եվրո, սակայն այն մերժվել էր: Կրիշտիանուն կալանքի չի վերցվի: Բայց եթե նա նորից խախտի Իսպանիայի հարկային օրենսդրությունը, ապա իրական պատժաժամկետ կստանա:

Նմանատիպ նյութեր