211652_close_icon
views-count7450 դիտում article-date 19:40 14-12-2018

Ջավախահայերը փակել են հայ-վրացական սահմանը. պահանջում են հանդիպում ՀՀ կառավարության անդամների հետ . ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2018/12/14/borders-georgia/2873004]Tert.am[/url]-ը գրում է. Ջավախքի բնակիչները փակել են հայ-վրացական սահմանը: Նրանք հայտարարում են, որ սահմանը փակ են պահելու այնքան ժամանակ, մինչև հանդիպում չլինի Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների հետ: Ըստ նրանց՝ միայն այսպես լուծում կտրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց խնդիրներին, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում: Տեսանյութում ակցիա իրականացնողները ներկայացնում են` այն երիտասարդները, ովքեր երկքաղաքացու հայկական անձնագիր են ստացել, Ռուսաստանից տուն վերադառնալիս, Հայաստան մուտք գործելիս փաստի առաջ են կանգնում: Նրանք ընտրության երկու տարբերակ ունեն՝ կա՛մ պետք է զորակոչվեն ՀՀ բանակ, կա՛մ 5 տարի ժամկետով ազատազրկվեն: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/14/borders-georgia/2873004]այստեղ [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր