1894 դիտում
23:33 14-12-2018
Ռումինահայ գեղանկարիչ Երվանդ Նիկողոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել Ռումինիայում
Դեկտեմբերի 12-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում բացվեց ռումինահայ գեղանկարիչ Երվանդ Նիկողոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը: Լրագրող և թարգմանիչ Մադլեն Կարակաշյանը ներկաներին պատմեց նկարչի կյանքի ու գործունեության մասին, իսկ արվեստի քննադատ Ռոքսանա Պասկուլեսկուն՝ նրա աշխատանքների յուրօրինակության:
Ցուցահանդեսը տևելու է մինչև 2019 թվականի հունվարի 21-ը:
Տեղեկանք։ Երվանդ Նիկողոսյանը ծնվել է 1928թ. դեկտեմբերի 6-ին Օդեսայում: 1948թ. բնակվել և ստեղծագործել է Ռումինիայում: 1954թ. ավարտել է Բուխարեստի Ն.Գրիգորեսկուի անվան պլաստիկ արվեստների ինստիտուտը և անդամագրվել Ռումինիայի նկարիչների միությանը: 1948թ. մասնակցել է Ռումինիայի պաշտոնական սալոնների, ինչպես նաև արտասահմանյան երկրներում ռումինական արվեստի ցուցահանդեսներին: Նկարչի ստեղծագործություններից են` «Կոմպոզիցիա Ա Բ Գ Դ», «1907» («Գյուղացիական հուզումները Ռումինիայում»), «Տուլչայի նավահանգիստը», «Ոգեկոչում» («Թրակիացի ասպետը»), «Լեռնային բնանկար», «Քաղաքի պատուհանները», «Դիմանկար», «Գույների բալետը» և այլն: Նա կատարել է նաև որմնանկարներ (Բուխարեստի «23 օգոստոսի» մշակույթի տան համար) և խճանկարներ: 1970թ. նրա անհատական ցուցահանդեսը համարվել է Ռումինիայի լավագույն պատկերահանդեսներից մեկը: Երվանդ Նիկողոսյանը մահացել է 2014թ. մայիսի 26-ին Բուխարեստում:
Նմանատիպ նյութեր
2502 դիտում
13:38 05-05-2021
Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի և քանդակագործ, գեղանկարիչ Նիկողոս Նիկողոսյանի միջև վաղեմի մտերմություն կար
10778 դիտում
22:20 07-08-2017
Կբացվի գեղանկարիչ Կարեն Սմբատյանի ծննդյան 85-ամյակին նվիրված ցուցահանդեսը
Այս բաժնից
496 դիտում
20:08 25-04-2024
Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում
721 դիտում
19:43 25-04-2024
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
439 դիտում
19:35 25-04-2024
Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին