211652_close_icon
views-count1801 դիտում article-date 18:12 14-12-2018

Արցախի ԱԺ-ի «Վերածնունդ» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ

Դեկտեմբերի 14-ին ԱԺ-ում կազմակերպվել են խորհրդարանական լսումներ՝ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Հայկ Խանումյանի հեղինակած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Լսումներին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, դատախազության ներկայացուցիչ Կարեն Գաբրիելյանը և փաստաբաններ: Տեղի ունեցած քննարկման արդյունքում առաջարկվել է նախագծի մեջ առաջարկվող գաղափարներին անդրադառնալ ԱՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն ընդունելուց հետո:

Նմանատիպ նյութեր