12820 դիտում
17:26 14-12-2018
Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի եւ Բելառուսի մասնակցության վերաբերյալ ավելի վաղ բարձրաձայնված առաջարկների մասին, հաղորդում է [url=http://president.gov.by/ru/news_ru/view/vstrecha-s-predstaviteljami-rossijskogo-medijnogo-soobschestva-20062/?fbclid=IwAR3vqXmsHlx_wftkn4j8LIuHrd6F9MU42m5yZ_wIvvcw-RWKfxVqezq4kAY]president.gov.by[/url]-ը:
Նա նշել է, որ այդ հարցը քննարկվել է Երեւանում ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ, երբ դեռ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն է եղել:
Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին միասին լուծել այդ հարցը՝ գնալով փոխզիջումների: Միաժամանակ, Բելառուսն ու Ռուսաստանը կոնսոլիդացված դիրքորոշում են որդեգրել՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում մտցնել՝ ապահովելու համար որոշակի երաշխիքներ:
«Հետո արդեն անկեղծ ասացի՝ լսիր, ինչպես իրենք են ասում, օկուպացրել են 7 շրջաններ: Եվ մենք Պուտինի հետ կոնսոլիդացված դիրքորոշում որդեգրեցինք (դա եղել է Երեւանում, ՀԱՊԿ հանդիպմանը), ասելով՝ Սերժ, տուր այդ 5 շրջանները: Ինչ իմաստ ունի դրանք պահել, երբ դրանք դատարկ են: Ինքն ասաց՝ եթե ես վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կօկուպացնեն Ղարաբաղը եւ այլն: Եվ մենք՝ Պուտինի հետ, հստակ խոստացանք, որ մենք զորքեր կմտցնենք եւ դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ է ասվել): Նա ասաց. «Ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,-ասել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ ինքը դրանից զարմացել է:
«Ինչո՞ւ չեն ուզում: Դատարկ են այդ 5 շրջանները: Դա առաջին քայլն է: Այդ դեպքում եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը կլինեին ՀԱՊԿ-ում, եւ ԵՏՄ-ում: Դա պայմանն է եղել, որի դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել կազմակերպությանը: Ինչու եք դուք հրաժարվում: Լավ, Բելառուսը թողնենք, Ռուսաստանն էր որպես երաշխավոր հանդես գալիս, որ երբեք այնտեղ պատերազմ չի լինի, եթե ազատվեն այդ շրջանները, որոնք դուք կճանաչեք ադրբեջանական: Խոսքը Ղարաբաղի մասին է»,-հավելել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է խաղաղ կարգավորման կարեւորությունը, որը նաեւ կարեւոր գործոն է օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:
Լուկաշենկոն նաեւ առաջին անգամ պատմել է եւս մեկ չկայացած նախագծի մասին: Նրա ներկայացմամբ՝ խոսքը Ադրբեջանից Վրաստան ապրանքների հոսքուղու մասին է եւ Բելառուսի նախագահն այս հարցով խոսել է այդ երկու երկրների ղեկավարների հետ: «Նրանք խողովակաշար էին կառուցում, իմ կարծիքով՝ գազի, որը շրջանցում էր Հայաստանը»:
Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ այն ժամանակ ինքը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որպեսզի նա խոսի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ խողովակաշարը անցնի Հայաստանի տարածքով, ինչը շահավետ կլինի երկու կողմերի համար: «Ես առաջարկում էի խոսել, քանի որ պետք է լուծել այդ խնդիրները: Ես խողովակն էլ կանցկացնեմ, եւ կօգնեմ վերականգնել Հայաստանը: Այն ժամանակ նրանք անսահման փող ունեին: Դրանից հետո ես գնացի Սերժ Ազատիչի մոտ եւ փոխանցեցի այդ ամենը: Նրանք էլի հրաժարվեցին: Բայց ի վերջո ամեն ինչ խաղաղությամբ է ավարտվելու»,-ասել է Բելառուսի նախագահը:
Շատ հավանական է, որ խոսքը եղել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շինարարության շրջանակներում աշխատանքների մասին, որով գազը Ադրբեջանից փոխանցվում է Վրաստան եւ Թուրքիա:
Նմանատիպ նյութեր
1113 դիտում
17:19 03-03-2014
Ուկրաինայի հարավային և արևելյան շրջանները հրաժարվում են ընդունել Կիևի կառավարությանը. տեսանյութ
1123 դիտում
18:00 14-04-2014
Իսակով-Լենինգրադյան ավտոճանապարհի կանաչապատման աշխատանքներում կներգրավվեն բոլոր վարչական շրջանները
859 դիտում
12:27 02-05-2014
Հալեպի հայաշատ շրջանները կրկին ռմբակոծվել են. կան վիրավորներ
Այս բաժնից
268 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
664 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
271 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին