211652_close_icon
views-count7483 դիտում article-date 22:39 13-12-2018

ՌԴ Տվերում 11 մարդու կյանք փրկած էրիկ Մինասյանը ճանաչվել է «Տարվա մարդ»

ՌԴ Տվերի մարզի Կոնակովսկի շրջանի հրշեջ-փրկարարական կայազորի պետ Էրիկ Մինասյանը 11 մարդու կյանք փրկելու համար ճանաչվել է հաղթող «Տարվա մարդ» մրցույթի «Պատիվ և պարտք» անվանակարգում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով vedtver.ru-ն, Մինասյանը մրցանակը ստանալուց հետո իր ելույթում ասել է. «Չկա ավելի ազնիվ բան, քան կարիքավորներին օգնելը: Ես հպարտ եմ, որ կարողացել եմ արդարացնել իմ ղեկավարների սպասելիքները: Սակայն, դու ինքդ, երբեք չես կարող միայնակ անել ամեն ինչ։ Պետք է ունենաս թիմ, անձնակազմ, որին վստահում ես և որը վստահում է քեզ»,- ասել է Մինասյանը: 2014 թվականից սկսած Կոնակովսկի շրջանում անցկացվում է «Տարվա մարդ» մրցույթը, որը եզակի է Տվերի մարզում:

Նմանատիպ նյութեր