211652_close_icon
views-count4520 դիտում article-date 19:42 13-12-2018

Մարիա Զախարովան արձագանքել է քննարկումներին, թե ինչու ՌԴ-ից Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանին իր ուժի հաղթանակի առթիվ դեռ չի շնորհավորել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Սա արժանացել է լրատվամիջոցների, քաղաքագետների ուշադրությանը, փորձ է արվել վերլուծել, թե արդյոք այդ քայլի մեջ որևէ ենթատեքստ կա: Այսօր Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ընտրություններին, նշել էր, որ տրամադրված են կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի նոր խորհրդարանի ու ձևավորվելիք կառավարության հետ՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել մեր երկրների միջև փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում: [url=https://www.tert.am/am/news/2018/12/13/Congratulations/2871908]Tert.am[/url]-ը Մարիա Զախարովային ներկայացրել էր, որ քննարկումներ և արդեն վերլուծություններ կան նրա մասին, թե ինչու ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունից Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել: Դիտարկմանը, թե ինքը ինչպես կմեկնաբանի փաստը՝ ինչու ՌԴ-ի բարձագույն ղեկավարությունը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանեց Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/13/Congratulations/2871908]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր