211652_close_icon
views-count2142 դիտում article-date 18:44 13-12-2018

Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. ԱԳՆ

Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, ըստ նախնական տվյալների, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան։ Այս մասին ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում: Անկարայից Կոնյա ուղեւորվող գնացքը բախվել է լոկոմոտիվի հետ, որից հետո երկու վագոնները դուրս էին եկել ռելսերից: Պատահարի արդյունքում, նախնական տվյալների համաձայն, 9 մարդ մահացել է, հաղորդում է RT-ն՝ հղում անելով NTV հեռուստաալիքին: Վիրավորվել է 46 մարդ, նրանցից երեքի վիճակը ծանր է:

Նմանատիպ նյութեր