211652_close_icon
views-count1918 դիտում article-date 18:32 13-12-2018

Նազարբաևը Բելառուսի թեկնածուին իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարում

[url=https://www.tert.am/am/news/2018/12/13/nazarbaev/2871961]Tert.am[/url]-ը գրում է. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման շրջանակում նրան իր աջակցությունն է հայտնել որպես ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի թեկնածու: Այս մասին գրում է ria.ru-ն՝ Նազարբաևի մամուլի ծառայությանը հղումով: Ղազախստանի ղեկավարի կարծիքով՝ Զասն ունի այս պաշտոնում աշխատելու համար բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ու գիտելիքները: «Դուք զինվորական եք ու համապատասխան կրթություն ունեք, աշխատել եք Գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդում: Դուք ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների ու ժողովների: Մենք կաջակցենք ձեզ»,-ասել է Նազարբաևը: Մանրամասներ՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/13/nazarbaev/2871961]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր