211652_close_icon
views-count1812 դիտում article-date 16:04 13-12-2018

Լավրովը Բաքվում կհանդիպի Ալիեւի ու Մամեդյարովի հետ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 13-14-ին Բաքու կատարելիք այցի շրջանակում հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, դեկտեմբերի 13-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահը, հանդիպումը կկայանա այսօր, պլանավորված է այսօր: Բացի այդ, հանդիպում կկայանա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։ Կողմերը քննարկելու են երկկողմ փոխգործակցության հանգուցային ասպեկտները, տարածաշրջանային ու միջազգային օրակարգը»,- ասել է Զախարովան ճեպազրույցում։

Նմանատիպ նյութեր