211652_close_icon
views-count2212 դիտում article-date 19:22 12-12-2018

Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկրի զինված ուժերը պատրաստվում են առաջիկա օրերին նոր ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը: Ռազմական գործողությունները ծրագրվում է իրականացնել Եփրատ գետի Արևելյան ափին տեղակայված քրդական ուժերի դեմ: «Եփրատի արևելքն ահաբեկչական խմբավորումներից մաքրելուն ուղղված ռազմական գործողություններ ենք իրականացնելու: Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը խոստացել էր Թուրքիային, որ չի օժանդակելու Սիրիայի քրդերին (PYD/YPG), չի կատարել իր խոստումը: Պարզ է, որ ԱՄՆ-ը դիտակետեր է հիմնել, ոչ թե Թուրքիային ահաբեկիչներից պաշտպանելու համար, այլ հակառակը»,-նախագահական պալատում ելույթի ժամանակ ասել է Էրդողանը: Էրդողանը միևնույն ժամանակ նշել է, որ թուրքական ԶՈՒ-ի թիրախը լինելու են, ոչ թե ամերիկացի զինվորները, այլ՝ քրդերը:

Նմանատիպ նյութեր