211652_close_icon
views-count6084 դիտում article-date 16:37 12-12-2018

Առաջին անգամ Հայաստանում կկազմակերպվի «ՓԻՓԼ» ՖՈՒՏԲՈԼ 2018 ներառական ֆուտբոլային հանդիպումը

«ՓԻՓԼ» խնամքի ծառայություն էկո ստարտափը, հավատարիմ մնալով իր նպատակներին և որդեգրած սկզբունքներին, Հայստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ, առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է «ՓԻՓԼ» ՖՈՒՏԲՈԼ 2018 ներառական ֆուտբոլային հանդիպումը: Ս/թ.-ի դեկտեմբերի 19-ին, ժամը՝ 14:30-ին, «Տեխնիկական-կենտրոն ակադեմիա»-ի փակ դահլիճում` (35/31 Աճառյան փողոց, Երևան), տեղի կունենա՝ «ՓԻՓԼ ՍԵՐ» և «ՓԻՓԼ ԿՅԱՆՔ» թիմերի ընկերական, ժամանցային հանդիպումը: Թիմերի կազմերում խաղին կմասնակցեն նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները: Դահլիճը ջեռուցվում է։ Որպես հանդիսական մասնակցելու համար համար, հարկավոր է ուղարկել նամակ՝ People Care Service Eco Startup ֆեյսբուքյան էջին։ Մուտքը՝ մարզակոշիկներով: ԶԼՄ ներկայացուցիչներին՝ միջոցառումը լուսաբանելու համար զանգահարել՝ 041 26 21 51։ Չեք մոռանում ձեզ հետ վերցնել՝ սեր, ժպիտներ, անսահման ուրախություն ու բարձր տրամադրություն: «ՓԻՓԼ»-ը շարունակում է իր հաղթարշավը և կոտրում հնարավոր և անհնարին բոլոր կարծրատիպերը: Հաշմանդամությունը խնդիր չէ, այլ՝ յուրահատկություն։ Սահմանափակում չէ, այլ՝ անսահման հնարավորություն։ Բոլորս դեպի տարվա ամենաֆուտբոլային միջոցառմանը։

Նմանատիպ նյութեր