1512 դիտում
12:06 12-12-2018
Իրանը ողջունել է Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերություններն ընդլայնելու հույս է հայտնել
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները ավելի կխորանան:
Այս մասին հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը:
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ նկարագրելով դրանք որպես հարևան երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների տենդենց:
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նոր կառավարության ձևավորումից հետո հայ-իրանական հարաբերություններն ավելի կընդլայնվեն: Շեշտելով, որ հարևանների հետ հարաբերությունները յուրահատուկ տեղ ունեն Իրանի արտաքին քաղաքականության մեջ, քանի որ դրանք որոշիչ նշանակություն ունեն տարածաշրջանի բոլոր երկրների կայունության, բարգավաճման և անվտանգության համար՝ Ղասեմին նկատել է, որ հաստատված են խորը մշակութային և պատմական կապեր Իրանի և նրա բոլոր հարևանների միջև, որոնք մեծ նշանակություն ունեն Իրանի համար:
Նմանատիպ նյութեր
2082 դիտում
00:31 21-06-2021
ՀԱՊԿ դիտորդները գնահատել են Հայաստանում անցկացված ընտրությունները
1479 դիտում
19:45 25-04-2014
Արթուր Բաղդասարյանը չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը