5726 դիտում
19:40 10-12-2018
«Տարվա 10 լավագույն մարզիկներ»-2018. մրցույթին մասնակցության մասին
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթը:
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2017 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգը և Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության 20 լավագույն թեկնածու մարզիկների որոշման չափորոշիչների սանդղակը հաստատելու մասին» [url=http://msy.am/files/post/1542961418-143-A-1.PDF]N 143-Ա/1 հրամանի [/url]համաձայն ընտրվել են Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթին մասնակցող մարզիկները:
Հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաների (օլիմպիական մարզաձևեր, ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ) կողմից` ըստ կարգի, Հանձնաժողովին ներկայացված թեկնածությունների կազմը` կազմվել է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը` ըստ մարզիկների ազգանունների այբբենական դասավորության: Անվանացանկը տեղադրված է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության www.msy.am պաշտոնական կայքում:
[b]Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի SMS քվեարկության կարգը[/b]
Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվում է 2018 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 21-ը (ժամը 1800-ը): Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության www.msy.am պաշտոնական կայքում տեղադրված մրցույթին մասնակցող մարզիկների՝ ազգանունների այբբենական կարգով դասավորված անվանացանկից անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը և SMS հաղորդագրություն ուղարկել 10-06 կարճ համարին: Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն (արժեքը՝ 50 ՀՀ դրամ):
[b]
Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթի` Նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցների և Նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչների քվեարկության կարգը[/b]
Նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցների և Նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչների կողմից քվեարկությունը (բաց քվեարկություն) անցկացվելու է քվեարկության համար սահմանված ժամկետի վերջին օրվա` 2018 թվականի դեկտեմբերի 21-ի, ժամը 1300-ից մինչև ժամը 1800-ն ընկած ժամանակահատվածում` մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով՝ [url=http://msy.am/files/post/1544442655-07.12.2018.lavaguyn-tasnyak2018.pdf]անվանացանկից[/url]:
Կից ներկայացվում է նաև [url=http://msy.am/files/post/1544443151-TEXEKATVUTYUN-2018.pdf]տեղեկատվություն[/url]՝ Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթի մասնակից մարզիկների 2018 թվականի նվաճումների, խաղային մարզաձևերում ցուցաբերած անհատական հաջողությունների և/կամ իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի դարձնելու, Հայաստանի հանրահռչակմանը և Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու վերաբերյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի քարտուղար Ռ. Գալստյանին (055) 52-85-95, (011) 52-85-95 և (043) 00-03-72 հեռախոսահամարներով:
Նմանատիպ նյութեր
1643 դիտում
12:02 23-07-2014
«Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթին այս տարի առաջին անգամ Երևանը կներկայացնեն նաև հաշմանդամ մարզիկներ
4060 դիտում
14:34 28-10-2014
«Մեղու. հայերեն բոլորի համար» մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել աննախադեպ թվով՝ 44,700 երեխա
Այս բաժնից
1159 դիտում
23:45 11-04-2024
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը հերթական մեդալն է նվաճել
1198 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1117 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը