211652_close_icon
views-count2759 դիտում article-date 15:56 07-12-2018

Մոսկվայում հարգել են 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մոսկվայում հարգել են 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի զոհերի հիշատակը: Մոսկվայի հայկական տաճարային համալիրի տարածքում գտնվող հուշակոթողին ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը: Արարողությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Դրանից հետո Սբ. Պայծառակերպություն մայր տաճարում արքեպիսկոպոս Ներսիսյանը պատարագ է մատուցել զոհերի հոգիների հանգստության համար: 30 տարի առաջ այս օրը՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանում խոշորագույն աղետ տեղի ունեցավ. տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնացին անօթևան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր