1689 դիտում
20:08 06-12-2018
Եղոյանը հերքում է Լուկաշենկոյին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել
Պաշտոնական Երևանը հերքում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը։ Լուկաշենկոն այս մասին հայտնել է ռուսական լրատվամիջոցներին՝ ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստից հետո։
Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/957200.html]Արմենպրես[/url]»-ը՝ վկայակոչելով «Sputnik Արմենիա»-ն, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ։ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– ասել է նա։
Դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսեսուսով: «Հայաստանը ոչ մեկին խնդրանքով ու առաջարկությամբ չի դիմել, մենք ասել ենք, որ ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում, և մենք հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի հարցի շուրջ: Ես բազմիցս ասել եմ, որ գլխավոր քարտուղարի հարցը ամենակարևոր հարցը չէ, շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում այդ համատեքստում, և ամենակարևոր հարցը ՀԱՊԿ-ի էֆեկտիվության և կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների, այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների, անդամ երկրների պարտավորությունների հարցը կազմակերպության, երկրների առաջ եղած հարցն է: Գլխավոր քարտուղարի կարգավիճակը առանցքային չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելո՞ւ է, Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ հանդիպելու դեպքում անպայման քննարկվելու են առաջացած հարցերը:
Նմանատիպ նյութեր
1623 դիտում
17:46 23-09-2016
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ու ՀԱՊԿ ղեկավարը քննարկել են ոստիկանական զորակազմի ստեղծման հարցը
Այս բաժնից
484 դիտում
23:14 28-03-2024
Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմության թանգարան
394 դիտում
23:01 28-03-2024
Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն
544 դիտում
22:47 28-03-2024
Սուրեն Պապիկյանը ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան