հիմնական կայք
Լրահոս

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը ՌԴ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:


Աղբյուրի տեղեկություններով՝ գագաթնաժողովի հյուրերին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստան, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահներ Իլհամ Ալիևը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Նուրսուլթան Նազարբաևը, Սոորոնբայ Ժեենբեկովը, Իգոր Դոդոնը, Էմոմալի Ռահմոնը, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Շավքատ Միրզիյոևը:

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք