211652_close_icon
views-count2436 դիտում article-date 18:41 06-12-2018

Փոլ Սքոուլզ. Էրերան չպետք է խաղա «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը մեկնաբանել է Անդեր Էրերայի սխալ փոխանցումը Պոլ Պոգբային՝ «Արսենալի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/06/1112027/]խաղում[/url] (2:2): «Պետք է գնահատել խաղացող որակը: Էրերան 15 մետր ազատ տարածք ուներ, որպեսզի Պոգբային 30 մետրի վրա փոխանցում կատարեր: Դա հասարակ փոխանցում էր: Եթե նա չի կարողանում նման փոխանցում կատարել, ապա չպետք է խաղա «Մանչեսթեր Յունայթեդում», ասել է Սքոուլզը: «ՄՅՈւ»-ի նախկին կիսապաշտպան Ռիո Ֆերդինանդը նույնպես մեկնաբանել է այդ դրվագը. «Դա իսկապես հասարակ փոխանցում էր, եթե դա Սքոուլզն է ասում: Փոլը խաղացող էր, որ կարող էր գնդակով դաշտի ցանկացած կետից դիպչեր կոպեկին: Էրերայի փոխանցումը բարդ չէր: Կարծում եմ, պատճառը վստահության պակասն է», ասել է Ֆերդինանդը:

Նմանատիպ նյութեր