հիմնական կայք
Լրահոս

Ժոզե Մոուրինյո. «Արսենալի» խաղացողներն անընդհատ սադրանքների էին դիմում

Ժոզե Մոուրինյո. «Արսենալի» խաղացողներն անընդհատ սադրանքների էին դիմում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Արսենալի» խաղացողներին մեղադրել է սիմուլյացիների և սադրանքների մեջ՝ ԱՊԼ-ի 15-րդ տուրի հանդիպման (2:2) վերջում:


««Արսենալի» խաղացողները ցանկանում էին ոչ-ոքին պահել:

Նրանք վայր են ընկնում, սիմուլյացիայի դիմում, սադրանքների դիմում, խաղը կանգնեցնում ու սպասում, թե երբ այն կավարտվի:

Բնավորությունը «Մանչեսթեր Յունայթեդի» մոտ տեղում էր, սակայն մեզ չէր հերիքում այլ հատկանիշներ:

Համաձայն չեմ նրանց հետ, որոնք մեր թիմը համեմատում են Ռոյ Քինի, Ռուդ վան Նիստելրոյի, Նեմանյա Վիդիչի ժամանակների «ՄՅՈւ»-ի հետ: Ժամանակ տվեք մեզ: Ես գոհ եմ թիմի բնավորությունից, սակայն մեր մարզավիճակը լավ չէ և մենք անկայուն ենք», ասել է Մոուրինյոն:

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք