հիմնական կայք
Լրահոս

Ունաի Էմերի. «Արսենալը» կարող էր հաղթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ունաի Էմերի. «Արսենալը» կարող էր հաղթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ոչ-ոքին՝ 2:2:


«Իմ կարծիքով, «Արսենալը» վերահսկում էր խաղը, երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ էինք գործում:

Որոշ դրվագներում մենք կարող էինք կորզել հաղթանակը, սակայն մրցակիցը մեր գոլերից հետո շատ արագ էր հավասարեցնում հաշիվը:

Մենք պետք է ուժեղացնենք խաղը պաշտպանությունում, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է բալանս, որպեսզի գրոհները չդանդաղեն:

Հնարավոր է, որ ինչ որ տեղ մենք կորցրեցինք վերահսկողությունը, սակայն 2:2 հաշիվը դառնալուց հետո մենք բազմաթիվ պահեր ունեցանք և ես հպարտ եմ թիմի խաղից: Մենք ցանկանում էինք հաղթել, սակայն մեկ միավորն էլ կարող ենք դրական գնահատել:

Ամենավատ լուրը՝ Հոլդինգի վնասվածքն է, բժիշկների կարծիքով այն շատ լուրջ է, շուտով կիմանանք: Ծնկի վնասվածք է:

Ինչ վերաբերում է Ռեմզիին, ապա իմ կարծիքով, նրանը թեթև վնասվածք էր», ասել է Էմերին:

Տեսանյութ



© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք