211652_close_icon
views-count3850 դիտում article-date 16:48 06-12-2018

Բուշ ավագի հուղարկավորության ժամանակ Թրամփին մեղադրել են անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի հուղարկավորության ժամանակ միակ մարդիկ, ովքեր հրաժարվել են Հավատի Առաքելական խոհրդանիշը բարձրաձայն ասել, ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն են եղել, գրում է Gazeta-ն՝ հղում անելով Newsweek-ին: Հուղարկավորության արարողության տեսանյութում երեւում է, որ Թրամփը լռում է եւ հավատի խորհրդանիշի տեքստը նեքեւ է պահում, մինչդեռ մյուս առաջնորդները՝ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման եւ Ջիմի Քարտերը, աղոթքը բարձրաձայն են կարդում: CNN-ի մեկնաբան Քիթ Բոյկինը թվիթերի իր էջում հրապարակել է տեսանյութը գրել. «ահա ձեր քրիստոնյա ավետարանչական նախագահը»:

Նմանատիպ նյութեր