հիմնական կայք
Լրահոս

Հալեպում պատերազմից հետո 130 դպրոց է վերականգնվել

Հալեպում պատերազմից հետո 130 դպրոց է վերականգնվել Սիրիայի Հալեպի քաղաքի իշխանությունները 130 դպրոց են վերականգնել քաղաքի ազատագրված շրջաններում և ևս 340 կրթական հաստատություն՝ նահանգի արևելյան մասում: Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, լրագրողներին հայտնել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը:


«Ազատագրված շրջաններում վերականգնվել ու բացվել է 130 դպրոց, ևս 340 դպրոց՝ նահանգի արևելյան մասում: Ընդհանուր հաշվով՝ այս պահին Հալեպի նահանգում գործում է 1349 դպրոց»,- ասել է նա:

Հանրակրթական հաստատությունների շենքերի մի մասը պատերազմի ժամանակ հիմնովին ավերվել էին:

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք