211652_close_icon
views-count1642 դիտում article-date 16:26 06-12-2018

Պլատինե զարդերիզով երկնագույն ադամանդը դարձել է նյույորքյան աճուրդի ամենաթանկ լոտը

Դեկտեմբերի 5-ին Նյու Յորքի Cristie՚s-ի թանկարժեք քարերի և ոսկերչական իրերի աճուրդում վառ երկնագույն ադամանդը վաճառվել է 18,3 միլիոն դոլարով: Այս մասին Tass գործակալությանը հայտնել են աճուրդային տան մամուլի ծառայությունում: Սկզբնապես պլատինե զարդերիզով՝ 8,08 կարատ այս վառ ադամանդը գնահատվել էր 13-18 մլն դոլար: Արժեքով աճուրդի երկրորդ լոտը դարձել է պլատինից և վարդագույն ոսկուց պատրաստված մանյակը՝ 15,56 կարատ հազվագյուտ վարդագույն ադամանդով, այն վաճառվել է 9,5 միլիոն դոլարով: Ինչպես հայտնել են աճուրդային տանը, հազվագյուտ թանկարժեք իրերի՝ դեկտեմբերի 5-ին կայացած աճուրդի ընթացքում ստացված ընդհանուր գումարը կազմել է 69,2 միլիոն դոլար։

Նմանատիպ նյութեր