211652_close_icon
views-count896 դիտում article-date 16:00 06-12-2018

Աշխարհում գործազրկությունն ամենացածր մակարդակին Է հասել գրեթե 40 տարվա ընթացքում. FT

Այս տարվա սեպտեմբերին աշխարհում գործազրկության մակարդակը կազմել Է ընդամենը 5,2 տոկոս, ինչը 2,8 տոկոսային կետով ցածր Է, քան 2010 թվականին, եւ հասել Է 1980 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշին: Դեկտեմբերի 6-ին այս մասին հայտնել Է Financial Times թերթը՝ վկայակոչելով Շվեյցարիայի UBS բանկի կատարած հետազոտությունը: «Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում գործազրկության մակարդակն այս պահին ավելի ցածր Է, քան երբեւԷ, ինչպես նաեւ այն տակավին ցածր Է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում,- մեջբերում Է անում թերթը Աշխատանքի միջազգային կազմակերպության տնտեսության հարցերի փորձագետ Սանտո Միլազիի խոսքից: Հրատարակության տվյալներով՝ UBS-ի ֆինանսական փորձագետներն ուսումնասիրել են 48 զարգացած եւ զարգացող երկրներ, որոնց ընդհանուր ավանդը համաշխարհային արտադրության բնագավառում հասնում Է 84 տոկոսի: Ինչպես նշել Է թերթը, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումներով՝ 2018 թվականի վերջին աշխարհի զարգացած երկրներում գործազրկության միջին մակարդակը գեթե 50 տարվա ընթացքում առաջին անգամ կնվազի մինչեւ 5,2 տոկոս: Մինչդեռ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներն այն եզրակացությանն են հագել, որ այդ պետություններում չզբաղված բնակչության բաժինը կկազմի 5,5 տոկոս, ինչն ավելի Է, քան 2007 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր