հիմնական կայք
Լրահոս

Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. Mercedes-ի տերը դիմել է Ոստիկանություն և հայտնել, որ ավտոմեքենան առևանգել են. մահացածն էլ համաներմամբ էր ազատ արձակվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. Mercedes-ի տերը դիմել է Ոստիկանություն և հայտնել, որ ավտոմեքենան առևանգել են. մահացածն էլ համաներմամբ էր ազատ արձակվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Գյումրի քաղաքի Ոստիկանության Մուշի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Անի թաղամասի 13 փողոցի բնակիչ՝ 29-ամյա Աղասի Մարկոսյանը և հայտնել, որ նոյեմբերի 29-ին, ժամը 20։30-ից մինչև 20։40-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցի թիվ 31 հասցեի դիմացից առևանգել են իրեն պատկանող Mercedes մակնիշի 35 ՍF 948 համարանիշի ավտոմեքենան։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ավտոմեքենան վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել էր։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 29-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 23:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 ՍF 948 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել էր Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի բետոնե հատվածին և մի քանի պտույտ շրջվել:

Վարորդի դին հայտնաբերվել էր ավտոմեքենայից դուրս՝ ձորակում, բախման վայրից մոտ 30 մետր հեռավորության վրա:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս էր բերվել ձորից և տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք