211652_close_icon
views-count3324 դիտում article-date 20:23 05-12-2018

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պատվիրակությունը մեկնել է Արցախ

Դեկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Իգոր Գրիգորյանի հրավերով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պատվիրակությունը, ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ, մեկնել է Արցախի Հանրապետություն: Աշխատանքային այցի շրջանակներում քննարկվելու են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության միջև հետագա համագործակցության ձևաչափերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և խնդրահարույց ոլորտներին առնչվող բազմաթիվ այլ հարցեր: [b]ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր