հիմնական կայք
Լրահոս

Պետական դավաճանության մասին հայտարարող և այդ հանցագործության մասին հաղորդում չտվողը շառլատան է. Նիկոլ Փաշինյանը՝ Դավիթ Շահնազարյանին. Tert.am

Պետական դավաճանության մասին հայտարարող և այդ հանցագործության մասին հաղորդում չտվողը շառլատան է. Նիկոլ Փաշինյանը՝ Դավիթ Շահնազարյանին. Tert.am Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին, բայց չի գնում իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա շառլատան է: Ըստ էության, նա մեղադրել է մեզ ինչ-ինչ ուժերի հետ միասին ընդդեմ Արցախի և ընդդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի դավադրություն կազմակերպելու մեջ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի՝ ԱԱԾ ներկայանալ հրաժարվելուն և հայտարարություններին, հայտնում է Tert.am-ը։


Նա նշեց, որ այս հայտարարություններից հետո ԱԱԾ-ն պետք է նյութեր նախապատրաստի, ու եթե պարզվի, որ հեղափոխությունն այդպես է տեղի ունեցել, ապա դավադիրները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն:

Նրա խոսքով՝ ասուլիսներ հրավիրելու ժամանակ թող մարդիկ փաստեր ներկայացնեն՝ ինչ դավադրություն է: «Մարդիկ պետք է հստակ իմանան, եթե կա քաղաքական դավադրություն կամ կա ստախոսություն»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե Դավիթ Շահնազարյանն ասել է, որ քաղաքական հայտարարություններ է արել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքն էլ քաղաքական հայտարարություն է անում, որ ինքն էլ լուրջ վարկածներ ունի, որ նրանք օտարերկրյա գործակալներ և դավադիր պատերազմի հրձիգներ են:

Փաշինյանը հավելեց, որ ի պաշտոնե պարտավոր է երկրի ազգային անվտանգության շահերը պաշտպանել: «Սա կոնկրետ պետական դավաճանության մասին հայտարարություն է: Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և չի գնում իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա շառլատան է:

Ես ուրիշ բան չեմ ուզում ասել», - նշեց նա

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք