1998 դիտում
13:51 05-12-2018
Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինները համատեղում են ջանքերը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում
Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները մասնակցել են «Թմրամիջոցների վերահսկելի մատակարարում» թեմայով աշխատանքային հանդիպմանը: Այն կազմակերպել է ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի (DEA) տարածաշրջանային գրասենյակը, որի հետ վերջին տարիներին սերտորեն համագործակցում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը։
Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների համար անցկացված հանդիպմանը մասնակցել են երկու երկրների մաքսային ծառայությունների, ոստիկանությունների, ազգային անվտանգության ծառայությունների և դատախազությունների աշխատակիցները։
Գլխավոր նպատակը թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում հարևան երկրների միջև համագործակցության խորացումն է, ինչը Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմիններին թույլ կտա համատեղ կազմակերպել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների վերահսկելի մատակարարումներ։
Այդ նպատակով քննարկվել են գործողությունների մանրամասները, դիտարկվել երկու երկրների օրենսդրությունները և փորձը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգություն դեմ պայքարի վարչության աշխատակիցները ներկայացրել են վերահսկելի մատակարարումների վերաբերյալ ՀՀ մաքսային օրենսդրության ու միջազգային պայմանագրերի դրույթները և վարչության անցկացրած միջոցառումները։
[b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
934 դիտում
19:51 23-03-2023
Կարևորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ամերիկյան կողմի հանձնառությունը
Այս բաժնից
391 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը