211652_close_icon
views-count2000 դիտում article-date 16:12 30-11-2018

Նոր Զելանդիայում մոտ 90 սև դելֆին Է ափ նետվել

Նոյեմբերի 30-ին շուրջ 50 սև դելֆիններ են նետվել Նոր Զելանդիայի Չաթեմ արշիպելագի ափ, որտեղ էլ սատկել են: Այս մասին հայտնել Է Associated Press գործակալությունը: Բացի այդ, ևս 40 դելֆին է հայտնվել ափին, սակայն կարողացել են ինքնուրույն վերադառնալ օվկիանոս: Վերջին օրերին սա նման արդեն երրորդ նման միջադեպն է: Նոյեմբերի 28-ին մի սապատավոր կետ և շուրջ 30 սև դելֆիններ էին ափ նետվել Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Քրոաջինգոլոնգ ազգային բնայգու մոտ: Իսկ նոյեմբերի 26-ին գրեթե 150 սև դելֆին էր ափ նետվել Նոր Զելանդիայի Ստյուարտ կղզում:

Նմանատիպ նյութեր