հիմնական կայք
Լրահոս

Հայաստանում մեծացել է ֆիշինգի ենթարկված օգտատերերի բաժինը

Հայաստանում մեծացել է ֆիշինգի ենթարկված օգտատերերի բաժինը Հայաստանում 2018 թվականի հուլիս-սեպտեմբերին ֆիշինգի է ենթարկվել օգտատերերի 10,57% -ն՝ այն դեպքում, երբ երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 10,06%։ Հայաստանին հարևան երկրներից Վրաստանում 2018 թվականի երրորդ եռամսյակում ֆիշինգի է ենթարկվել օգտատերերի 15,10% -ը (սա 9-րդ ցուցանիշն է ֆիշինգի ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժնով երկրների շարքում), իսկ երկրորդ եռամսյակում նրանց բաժինը կազմել է 14,44%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետների եռամսյակային հաշվետվությունների տվյալները։


2018 թվականի երրորդ եռամսյակում «Հակաֆիշինգ» համակարգի օգնությամբ ամբողջ աշխարհում կանխարգելվել է խարդախ էջեր օգտատերերի անցնելու 137 382 124 փորձ, ինչը 30 միլիոնով ավելին է, քան 2018 թվականի երկրորդ եռամսյակում։ Գրոհի է ենթարկվել աշխարհում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի պրոդուկտների օգտատերերի ընդհանուր թվի 12,1%-ը։

Ինչ վերաբերում է ֆիշինգային գրոհների ենթարկված կազմակերպությունների խմբերին, ապա այդ ժամանակաշրջանում «Գլոբալ համացանցային պորտալներ» խումբը մնացել է առաջին տեղում, դրա բաժինը կազմել է 32,27% (+7,27 տոկոսային կետ)։ Այն կազմակերպությունների վրա գրոհների բաժինը, որոնց կարելի է միավորել «Ֆինանսներ» ընդհանուր խմբի մեջ (բանկեր՝ 18,26%, առցանց-խանութներ՝ 6,56%), վճարային համակարգեր՝ 9,85%), կրճատվել է 1,03 տոկոսային կետով և կազմել 34,67%։ Իսկ ահա ՏՏ-ընկերությունները երրորդ եռամսյակում ավելի հազվադեպ են հայտնվել հարվածի տակ, քան երկրորդում. այս ընկերությունների վրա գրոհների բաժինը նվազել է 13,83%-ից մինչև 6,91%։

«Հայաստանում ֆիշինգի ենթարկված օգտատերերի բաժնի մեծանալը նշանակում է, որ երկրի նկատմամբ կիբեռհանցագործների հետաքրքրությունն աճում է: Նրանք բոլոր հնարավոր միջոցներով փորձում են օգտատիրոջն ստիպել տեղափոխվել ֆիշինգային բովանդակությամբ կայքեր։ Նման կայքերում կարելի է հայտնվել ֆիշինգային նամակի, սոցիալական ցանցերում և մեսենջերներում ֆիշինգային հաղորդագրության հղման վրա սեղմելու կամ վնասաբեր ծրագրի գործողության արդյունքում։ Հարկ է, որ օգտատերերն ուշադիր լինեն հղումներով անցնելիս և այս կամ այն բովանդակությունը ներբեռնելիս, ինչպես նաև կիրառեն հուսալի հակավիրուսային լուծում՝ հակաֆիշինգի և հակասպամի գործառույթներով»,- նշել է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք