211652_close_icon
views-count23915 դիտում article-date 21:14 28-11-2018

Աշխարհահռչակ բռնցքամարտիկն ու ըմբիշը կատարել են իրենց քայլը. նրանք սատարում են Ռոման Մուրադյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արարատի մարզում «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրված (թիվ 9-ը №5 ընտրատարածք) թեկնածու Ռոման Մուրադյանի ընկեր Արմեն Նազարյանը ընկերոջը սատարող վիդեոուղերձ է հղել։ Արմեն Նազարյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Եվրոպայի վեցակի, աշխարհի եռակի, օլիմպիական կրկնակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, ՖԻԼԱ-ի փառքի սրահի անդամ է։ «Ռոման ջան, քո պայքարող տեսակը մեր մարզին այսօր շատ անհրաժեշտ է։ Կոչ եմ անում մեր մարզի բնակիչներին սատարել ընկերոջս։ Ի դեմս Ռոմանի՝ մենք կարգին մարդու ենք վստահում», - նշել է իր ուղերձում աշխարհահռչակ մարզիկը։ Սա Ռոման Մուրադյանին սատարող առաջին վիդեոուղերձը չէ։ Մի քանի օր առաջ նմանատիպ նախաձեռնությամբ նաև հանդես էր եկել հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը։ Պատգամավորի թեկնածուից ճշտեցինք, որ Արմեն Նազարյանի հետ նրանք սպորտային ընկերներ են, տարիներ շարունակ միասին մարզվել և շարունակել են ջերմ ընկերական շփումը՝ նույնիսկ Ռոման Մուրադյանի վնասվածքից ու պրոֆեսիոնալ սպորտից հեռանալուց հետո։ Ռոման Մուրադյանը աշխատել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում, որպես Սննդի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի պետ։ Ոլորտի խնդիրներին քաջատեղյակ լինելով և տիրապետելով իրավիճակին՝ առաջադրվել է Արարատի մարզում՝ որպես պատգամավորի թեկնածու, ինչը սպորտային ընկերների շրջանում ոգևորության ալիք է առաջացրել։ Ռոման Մուրադյանը ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրվել է «Իմ Քայլը» դաշինքի կողմից Արարատի մարզում՝ որպես պատգամավորի թեկնածու թիվ 9-ը №5 ընտրատարածքում։ Քվեաթերթիկում «Իմ քայլը» դաշինքի համարը 4-ն է։ 2014-2017 թթ. աշխատել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում, որպես Սննդի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի պետ։ 2015 թվականից ակտիվորեն աջակցել և մասնակցել է ՔՊ կուսակցության նախաձեռնած միջոցառումներին՝ լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համախոհ։ 2018 թ. նոյեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրվել է Արարատի մարզում՝ որպես պատգամավորի թեկնածու։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր