211652_close_icon
views-count3694 դիտում article-date 20:12 28-11-2018

Միհրան Հարությունյանը MMA-ում իր երկրորդ մենամարտը կանցկացնի Սամարայում

Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը դեկտեմբերի 14-ին իր երկրորդ մենամարտը կանցկացնի MMA-ում (խառը մենամարտեր), հայտնում է Armsport.am-ը: Հայ մարզիկը Ռուսաստանի Սամարա քաղաքում կմասնակցի «Битва на Волге» մրցաշարին: Նրա մրցակցի մասին տեղեկատվությունը կլինի առաջիկա օրերին: Հիշեցնենք` Միհրան Հարությունյանը MMA-ում իր նորամուտը նշել է այս տարվա մայիսին Ռոստովում կայացած Fight Nights Global մրցաշարում և հաղթանակ տարել իրանցի մարզիկի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր