211652_close_icon
views-count2867 դիտում article-date 19:00 28-11-2018

Աշխարհի չեմպիոնի մրցամարտ. Կարլսեն-Կարուանա` թայ-բրեյք. ուղիղ միացում. ԼՐԱՑՎԱԾ

Լոնդոնում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի թայ-բրեյքը: Աշխարհի չեմպիոնի կոչման համար լրացուցիչ պարտիաներ կանցկացնեն գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու չեմպիոնի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան: Հիշեցնենք, որ 12 պարտիայից բաղկացած մրցամարտում հաղթող չորոշվեց, ավելին, նման կարգի մրցամարտերի պատմության մեջ արտառոց փաստ արձանագրվեց, երբ բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Այնպես, որ մեզ սպասվում են լարված ժամեր: Թայ-բրեյքում անհնար է նույնպես ոչ-ոքի խաղալ: Հիշեցնենք թայ-բրեյքի անցկացման կարգը. նախ, տեղի կունենան կարճ ժամանակով չորս պարտիա (25 րոպե +10 վայրկյան ամեն քայլի համար): Հավասար հաշվի դեպքում, տեղի կունենա բլից-մրցամարտ 2 պարտիայից (5+3): Հավասարության դեպքում կարող է նշանակվել ևս 2 նման բլից-մրցամարը՝ երկուական պարտիայով: Իսկ ամենավերջում, եթե նորից հաղթող չլինի, կանցկացվի «արմագեդոն», որտեղ ոչ-ոքի չկա. սպիտակներով խաղացողն ունենալու է 5 րոպե, իսկ սևերը՝ 4 րոպե, և սպիտակները պետք է միայն հաղթեն, նույնիսկ ոչ-ոքիի դեպքում հաղթող կճանաչվի սև խաղաքարեր ունեցող գրոսմայստերը: Թայ-բրեյքի ուղիղ միացումը՝ այստեղ. [b]Լրացված՝ առաջին երկու պարտիաներն ավարտվեցին Մագնուս Կարլսենի վստահ հաղթանակներով: Երրորդ պարտիայում չպարտվելու դեպքում նորվեգացին կպահպանի աշխարհի չեմպիոնի կոչումը:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

3-րդ պարտիա 2-րդ պարտիա 1-ին պարտիա

Նմանատիպ նյութեր